Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 47-ամյա Նորայր Խալոյանը, հայտնվել է անելանելի վիճակում: Մի քանի օրվա ընթացքում սատկել են 50 ոչխար և 150 նորածին գառ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Օշականի համայնքապետ Արամ Ներսիսյանը:
«Երեկ մարզպետարանով, գյուղապետարանով, անասնաբուժարանով եկել են պարզելու, թե ինչն է եղել պատճառը դեռ անհայտն է, սպասում ենք լաբարատորիայի պատասխանին: Իրենք էլ են զարմացած, թե ինչը կարող էր լինել պատճառը»,-ասաց նա:
Հարցին՝ Արագածոտնի մարզպետարանը որևէ փոխհատուցում կտա տուժած Խալոյանի ընտանիքին: Մեր հարցին ի պատասխան` գյուղապետը նշեց, որ Նորայրը խնդրել է միայն վարկերը մեկ տարով դադարեցնել, որպեսզի կարողանա վճարել:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: