«Նոր շինությունները վնաս չեն կրել». ինչպիսին է այժմ իրավիճակը Թալիշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Արցախի ու Ադրբեջանի սահմանին իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Ընդհանուր առմամբ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվում արեւելյան, հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ուղղություններում:

Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44 հրանոթներից եւ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արկեր է արձակԵլ: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաեւ Թալիշ գյուղի ուղղությամբ:

Ի՞նչ վնասներ է կրել գյուղը, եւ ընդհանրապես ինչպիսին է իրավիճակը Թալիշում, այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը խոսել է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, Ադրբեջանը շարունակո՞ւմ է կրակահերթեր արձակել Թալիշի ուղղությամբ, ինչպիսի՞ն է իրավիճակը այս պահին:

-Սովորական, ես Թալիշում չեմ, բայց Թալիշում իրավիճակը նորմալ է եղել, գիշերը հանգիստ է եղել,  ցերեկը հանգիստ է եղել, նոր տղաները եկան այնտեղից, կրակոցներ չկան:

Վիլեն Պետրոսյան


-Նշվում էր, որ ադրբեջանիցները արկակոծել են Թալիշը, վնասներ շա՞տ է կրել գյուղը:

-ՉԷ՛, չէ՛, մի շենքի է մի արկ կպել ընդամենը, դե, հաշված արկեր է եկել երկու օրերի ընթացքում էլ, մի արկ է ընդամենը վնաս տվել, վնասն էլ ոչ այդքան մեծ է:

-Նոր շնեք եւ շինություններ էին կառուցվում, դրանց վնաս հասցվե՞լ է:

-ՉԷ՛, դե, նոր շինությունները վնաս չեն կրել: Առանձնատների վրա աշխատանքներ դեռ չկան, երկու շենքերի վրա են շինարարական աշխատանքներ կատարվում, դրանք էլ վնաս չեն կրել:


-Այս օրերին դադարե՞լ էին շինարարական աշխատանքները:

-Դե, չեմ կարող ասել, որ դադարել էին մասամբ, շարունակվում են:

-Այս օրերին Թալիշում բնակչություն կա՞, թե՞ տարհանվել են:

-Բնակիչները գյուղում են, բայց տղամարդիկ: Կին, երեխա, ընտանիքով մարդ չկա:

Վահագն Հակոբյան




Լրահոս