«Ես դեռ չեմ մահացել». Շաքրո Մոլոդոյը զգուշացրել է «գողական աշխարհին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական մաֆիայի պարագլուխ Զախարի Կալաշովը (առավել հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ), ով գտնվում է կալանքի տակ, դիմել է  «գողական աշխարհին», փոխանցում է Life.ru-ն:

Շաքրո Մոլոդոյն իր գործընկերներին հայտնել է այն մասին, որ չի պատրաստվում զիջել առաջնորդի իր դիրքերը՝ նշելով, որ նրանք, ովքեր ազատություն մեջ են, չպետք է իրեն փոխարինող գտնեն:

«Շաքրոն իր ուղերձում ասում է, որ նա նստած է, սակայն դեռևս չի մահացել: Իր ուղերձում նա հասկացնել է տալիս, որ դեռ վաղ է իրեն զրկել գողական աշխարհի թագից»,-ասել է Life.ru-ն զրուցակիցը:

Life.ru-ն նշում է, որ հաղորդագրությունը տարածվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները ձերբակալել են «գողական գահի» գլխավոր թեկնածուներից մեկին՝ ծնունդով Սվերդլովի շրջանից Յուրի Պիչուգինին (Պիչուգա մականունով): Նրան ձերբակալել էին Մոսկվայում փետրվարի 18-ին: Պիչուգան մեղադրվում է հանցավոր միության կազմակերպելու մեջ:




Լրահոս