Ինչպես հայտնել ենք, այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները գտնվում են Նոյեմբերյան քաղաքում:
Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողները զրուցեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
-Պարո´ն Օհանյան, խոսակցություններ տարածվեցին, որ իշխանությունները ճնշումների են դիմում, Դուք տեղեկություններ ունե՞ք այդ մասին:
-Դա մեր իշխանություններից հեռու չէ, քանի որ որոշ տեղերում ժողովրդի հավաքվելու պատրաստակամությունը և մարդկանց քանակը խոսում է հենց դրա մասին:
-Դուք բավարար համարո՞ւմ եք մարդկանց քանակը:
-Ընդհանուր առմամբ մարդկանց քանակը բավարար է, երկու կետում է սակավաթիվ:
-Իշխանությունների մասնակցությունը տեսնո՞ւմ եք այդ ամենում:
-Ես ասացի, որ դա մեր երկրի իշխանություններից հեռու չէ, մենք տեղեկություն ունենք, որ փորձում են այս կամ այն կերպ լծակներով ազդել, որ ժողովուրդը չհավաքվի: Բայց դրա դեմ առնելու մեթոդները մենք գիտենք և համապատասխան միջոցներ կձեռնարկենք, կարելի է համեմատել այդ դրության հետ:
-Պարոն Օհանյան, Դուք Ձեր ելույթում խոսեցիք մեծահարուստների մասին, խոսակցություններ կան, որ Դուք Ֆրանսիայում հիվանդանոց ունեք: Ի՞նչ միջոցներով եք այն ձեռք բերել:
-Այդպիսի բան չկա, ես այդ հիվանդանոցը նվիրում եմ ձեզ բոլորիդ:
Նաիրա Հովհաննիսյան