2016թ. հունվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզի բնակչությունը կազմել է 125 հազար 500 մարդ: Ադրբեջանին սահմանակից մարզի բնակչության խտությունը կազմում է շուրջ 46 մարդ 1 կմ-ի վրա, որը մոտ 2 անգամ ցածր է հանրապետության միջին մարզային ցուցանիշից (80 մարդ 1 կմ-ի վրա): Այն նկատելիորեն ավելի ցածր է նաեւ բնակչության խտության միջին հանրապետական ցուցանիշից:
Տավուշը բնակչության խտությամբ մոտ է հարակից Գեղարքունիքի մարզին, որի տարածքի զգալի մասը զբաղեցնում է Սեւանա լիճը: Տավուշի մարզը բնակչության խտությամբ շուրջ 27 տոկոսով զիջում է հարեւան Լոռու մարզին: Նշենք, որ Տավուշի բնակչության շուրջ 58 տոկոսը գյուղական բնակչություն է, միեւնույն ժամանակ մարզի բնակչության շուրջ 30 տոկոսը բնակվում է քաղաքային 2 բնակավայրերում՝ մարզկենտրոն Իջեւանում եւ Դիլիջան քաղաքում: Տավուշի մարզի բնակչության նվազ բնական աճը պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով եւ մահացությունների մեծ թվով:
Ոսկան Սարգսյան
Տավուշ