Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հաջող կընթանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանական ընտրությունները հաջող կընթանան: Պուտինը նման հայտարարություն է արել՝ բացելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այդ ամենը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, ամենայն հավանականությամբ, հեշտ չէ, սակայն վստահ եմ, որ Հայաստանը, Ձեր ղեկավարությամբ, հաջող կանցնի զարգացման այդ փուլը»,-ասել է ՌԴ նախագահը:

«Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում Ձեզ»,- հավելել է Պուտինը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա այցով գտնվում է Մոսկվայում:




Լրահոս