Սերժ Սարգսյանի սիրելին դարձած Բազմասեր Առաքելյանին խոստացվել է մարզպետի պաշտոն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի վերջին շրջանի ակտիվությունը, հարցերը ծեծուջարդի միջոցով լուծելու փորձերը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր դառնալու համար չէ։ Մեզ հասած տեղեկություններով՝ վերջին շրջանում Սերժ Սարգսյանի սիրելին դարձած Բազմասեր Առաքելյանին խոստացվել է ընտրություններից հետո Արագածոտնի մարզպետի պաշտոնը։ Բազմասեր Առաքելյանը, ինքն էլ մտերիմների շրջանում խոսում է, որ Ազգային ժողովում ինքն անելիք չունի և վստահ է, որ կկարողանա մարզպետի պաշտոնում ավելի մեծ ծառայություն բերել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս