Երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ հերթական նիստը չի կայանա. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ հերթական նիստը, ըստ ամենայնի, չի կայանա` քվորումի բացակայության պատճառով. ազգընտիրները նախընտրական քարոզարշավի են. «Բոլոր ընտրությունների ժամանակ է այդպես եղել»: Օրակարգում չկա՞ն կարեւոր նախագծեր: «Ոչ, եթե հրատապ անհրաժեշտություն առաջանա որեւէ օրինագծի հետ կապված, արագ կհավաքենք»,- ասաց ԱԺ մեր զրուցակիցը: Փաստորեն, ԱԺ 4 նիստ քվորումի բացակայության պատճառով տեղի չի ունենա:

«Դա իր պատճառներն ունի. այս անգամ ընտրությունները շուտ են տեղի ունենում՝ նախորդը մայիսի 6-ին էր, պատճառը երկրորդ փուլի հնարավորությունն էր, պետք է տեղավորվել ժամկետների մեջ: Մյուս պատճառն էլ այն է, որ հինգերորդ գումարման պառլամենտն առաջին նիստը հրավիրել է 2012-ի մայիսի 31-ին։ 5 տարին լրանում է այդ օրը, նորը եւս այդ օրը պետք է հրավիրի իր անդրանիկ նիստը, այդ իսկ պատճառով չորս նիստ տեղի չի ունենա»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս