ՖՈՏՈ. Անձնագրերը միայն 4 գույնի են լինում, և դա ունի իր պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է, որ աշխարհում միայն 4 գույնի անձնագրեր գոյություն ունեն: Եվ ամեն երկիր ունի իր գույնը, որին կա պարզ պատճառ:

Ինչից է կախված գույնի ընտրությունը.

Կարմիր

Ամենատարածված գույնը: Կարմիր շապիկով անձնագրերն ընտրում են կոմունիստական անցյալ կամ ներկա ունեցող երկրները: Սլովենիայի, Չինաստանի, Սերբիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի քաղաքացիներն ունեն նման անձնագրեր: Եվրամիության անդամները, բացի Խորվաթիայից, նույնպես օգտագործում են կարմիր անձնագրեր: Երկրները, որոնք շահագրգիռ էին ԵՄ-ին անդամակցելուն, օրինակ՝ Թուրքիան, Մակեդոնիան և Ալբանիան, փոխեցին անձնագրերի գույները մի քանի տարի առաջ:

Կապույտ

Կապույտ շապիկը խորհրդանշում է «նոր աշխարհ»: 15 կարիբյան երկրներ ունեն կապույտ անձնագրեր: ԱՄՆ քաղաքացիների անձնագրերը կապույտ դարձան միայն 1976թ.:

Կանաչ

Մուսուլմանական երկրների մեծամասնության անձնագրերը կանաչ են: Օրինակ, Մարոկկոյի, Սաուդյան Արաբիայի, Պակիստանի անձնագրերը: Կանաչը Մուհամեդ մարգարեի սիրելի գույնն էր և համարվում է բնության և կյանքի խորհրդանիշը: Կանաչի տարբեր երանգների անձնագրեր ունեն Արևմտյան Աֆրիկայի, Բուրկինա Ֆասոյի, Նիգերիայի, Նիգերի, Սենեգալի քաղաքացիները: Նրանց դեպքում գույնը նշանակում է պատկանելիություն ԷԿՈՎԱՍ-ին (Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միությանը):

Սև

Նման անձնագրեր ունեն Բոթսվանայի, Զամբիայի, Բուրունդիի, Գաբոնի, Անգոլայի, Չադի, Կոնգոյի, Մալավիայի քաղաքացիները: Ինչպես նաև ունեն նորզելանդացիները, քանի որ սևը Նոր Զելանդիայի ազգային գույնն է:

Իսկ այս քարտեզի վրա պատկերված են աշխարհի երկրների քաղաքացիների անձնագրերի գույները:

 




Լրահոս