Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վատթարացման ֆոնին Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրոպական Միության անդամ դառնալուց:
«Այսօր Թուրքիան ակնհայտորեն ավելի քան երբևէ հեռու է ԵՄ անդամ դառնալուց»,- հեղինակավոր Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան:
Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ միշտ էլ կասկածներ է ունեցել առ այն, թե արդյոք պե՞տք է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ: