Նավթագազային ոլորտում խնդիրները չեն ազդի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության վրա. Լուկաշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նավթագազային և արդյունաբերական ոլորտներում առկա խնդիրները չեն կարող ազդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության վրա, փոխանցում է TASS-ը:

Նրա խոսքով՝ Բելառուսը չի պատրաստվում սահմանափակել ռազմական ոլորտում համագործակցությունը Մոսկվայի և Մինսկի միջև:

«ԶԼՄ-ների համար հատուկ նշեմ, որ չնայած որոշ«փորձագետների» կարծիքների՝ ոչ ոք չի պատրաստվում սահմանափակել ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը այլ ոլորտներում առկա տարաձայնությունների պատճառով: Դրանք մեր խնդիրներն են: Եվ չպետք է կատակել մեր ընդհանուր սահմանների անվտանգության, պաշտպանական ունակության հարցում»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ միջազգային իրավիճակը պարտավորեցնում է անդադար բարելավել տարածաշրջանային զորքամիավորման մակարդակը Միութենական պետության սահմանները պաշտպանելու համար:

Նա նաև հիշեցրել է, որ դեռևս տարիներ առաջ Բելառուսն ու Ռուսաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել զորավարժություններ անցկացնել երկու երկների տարածքում, և այժմ հերթը Բելառուսինն է:




Լրահոս