«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: 20-ամյա Արտակ Ռաֆայելյանը հուլիսին զորացրվելու էր: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ էր, ընտանիքի ավագ որդին: Ունի իրենից փոքր եղբայր, որն այս տարի է զորակոչվել բանակ: Զոհված զինծառայողն անապահով ընտանիքից էր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: