«Հրապարակվել է ԱՄՆ կառավարության 2016 թվականի Մարդու իրավունքների մասին զեկույցը, որում նշված է, որ հունվարի 12-ին երկրի երրորդ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն անսպասելի, առանց բացատրության հրաժարական տվեց, ինչը, ըստ լրատվամիջոցներում շրջանառվող ենթադրությունների համաձայն, պայմանավորված էր նրա նկատմամբ քաղաքական ճնշմամբ:
Զեկույցի «Մարդու իրավունքների պետական մարմիններ» բաժնում նշվում է, որ փետրվարի 23-ին Ազգային Ժողովի հաստատմամբ Արման Թաթոյանը փոխարինեց Կարեն Անդրեասյանին: Դրանից հետո օմբուդսմենի գրասենյակը կատարել է արդյունավետ իրավապաշտպան աշխատանք՝ հրապարակելով հատուկ և հերթական զեկույցներ մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ:
Մասնավորապես, հասցեագրել և կառավարությանն է ներկայացրել մարդու իրավունքների խախտումները, ազատությունից ապօրինի զրկումները և հուլիս ամսին ցուցարարներին ուժի գործադրմամբ ցրելու ընթացքում ոստիկանության խախտումները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։