Ցավոք, ես չկարողացա զենք վերցնել և կռվել մարտի դաշտում, սակայն ես իմ առաքելությունը այլ կերպ իրականացրի. Հարություն Կարապողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցավոք, ես չկարողացա զենք վերցնել և կռվել մարտի դաշտում, սակայն ես իմ առաքելությունը այլ կերպ իրականացրի. մեծ թվաքանակով դեղորայք եմ ուղարկել՝ դարմանելու վիրավորների վերքերը»,- նշել է Հարություն Կարապողոսյանը երկրապահների հետ հանդիպմանը:

ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքը հյուընկալեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանին և «ՀՀԿ» ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանին: Ներկաները ծաղկեփունջ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը անմահացնող հուշակոթողի մոտ:

Հյուրերը  ծանոթացան նաև զոհված ազատամարտիկներին նվիրված տարածքին: Նշենք, որ պատանի և երիտասարդ երկրապահների համարառաջիկայում այստեղ պետք է ստեղծվի մարզասրահ: Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի և պատգամավորի թեկնածու՝ Հարություն Կարապողոսյանի հանդիպումը երկրապահների հետ այսքանով չավարտվեց: Հանդիպումն արդեն իրշարունակությունն ունեցավ Մշակույթի կենտրոնում:

Հաշվետու ժողովի բացումը ազդարարվեցերկրապահների հերոսական ուղուն նվիրված տեսաֆիլմի ցուցադրմամբ:ԵԿՄ տարածքային կառույցը նաև հանդես եկավ հայտարարությամբ, միաձայն պաշտպանելու է «ՀՀԿ» ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանի թեկնածությունը: Վարչական շրջանի ղեկավարը ևս կոչ արեց ընտրել Հարություն Կարապողոսյանին: «Ցավոք, ես չկարողացա զենք վերցնել և կռվել մարտի դաշտում, սակայն ես իմ առաքելությունը այլ կերպ իրականացրի. մեծ թվաքանակով դեղորայք եմ ուղարկել՝ դարմանելու վիրավորների վերքերը»,- նշեց Հարություն Կարապողոսյանը երկրապահների հետ հանդիպմանը:




Լրահոս