ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս գրությունը փակցնողը կա՛մ ինքնաբերաբար փակցրել է այն ներկված աղբամանի վրա, կա՛մ էլ նա իսկապես կարծել է, որ գուցե գտնվեն մարդիկ, որոնք կնստեն աղբամանի վրա:

 

 
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար հատկացվում է որոշակի ֆինանսական աջակցություն: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետներում է տրվում ֆինանսավորումը:

Նարինե Հունանյան (28 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի ընդունումից հետո ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունը իրականացնում է ներկայացված հայտերի տեխնիկական ստուգումը, անհրաժեշտության դեպքում դրանք վերադարձնում է լրամշակման, տասնօրյա ժամկետում կազմում է ներկայացված հայտերի ցանկը: Ներկայացված հայտերի գնահատման նպատակով կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է գնահատող հանձնաժողով: Յուրաքանչյուր հայտի համար հանձնաժողովի անդամները տասնօրյա ժամկետում լրացնում են հայտի գնահատման թերթիկը՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 14.10.2016 թ. N 51-Ա հրամանի հավելված 2.2-ի համաձայն: Հայտի գնահատականը հանձնաժողովի անդամների միջին թվաբանականն է:
Կոմիտեի նախագահը տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո, ելնելով տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ պետական բյուջեով երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար նախատեսվող հատկացումների չափից, հաստատում է ֆինանսական աջակցության ենթակա դպրոցների ցանկը եւ յուրաքանչյուրի կազմակերպման համար նախատեսվող ֆինանսավորման ծավալը:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ հայտեր կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունները կամ բուհերը:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը դիմել է համապատասխան մարմին՝ ապաստան ստանալու համար, եւ իր դիմումը մերժել են, ապա նա ինչպե՞ս կարող է բողոքարկել մերժելու վերաբերյալ դիմումը:

Մհեր Մարտիրոսյան (62 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քաղաքացին իրավունք ունի ապաստանի դիմումի վերաբերյալ միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով ՀՀ վարչական դատարան, այնուհետեւ՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ՝ ՀՀ վճռաբեկ դատարան:
Եթե նա բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունվելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Նշենք, որ դիմողը չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի նրա քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ վերջինիս ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ ապաստան ստանալու մասին քաղաքացու դիմումը ծառայությունում մուտքագրվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ՄՊԾ-ն ընդունում է որոշում Հայաստանում փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու մասին կամ ապաստանի դիմումը մերժելու մասին:




Լրահոս