Մհեր Սեդրակյանի նկատմամբ ճնշումները տեղափոխվել են բիզնես դաշտ. պետք է ներկայանա վերևներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մհեր Սեդրակյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են նաեւ բիզնես դաշտում։ Մեր տեղեկություններով՝ Էրեբունու թաղապետարանի դեմ-դիմաց ժամանակին օրենքի խախտմամբ կառուցված գազալցակայանը վերջերս «տեղափոխվել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եթե նախկինում լցակայանը հարաբերվում էր Էրեբունու հարկայինի հետ, որը դե յուրե ենթարկվում էր Թոխմախի Մհերին, ապա այժմ իշխանությունները նրա համար խնդիրներ են ստեղծում՝ ըստ էության մեսիջ հղելով, որ արդեն պետք է ներկայանալ վերեւներին, իսկ այնտեղ վճարած գումարներն այլ կլինեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս