ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե ավանդատուն չի ստանում իր ավանդը, ապա ի՞նչ է լինում նրա ավանդի չհատուցված մասի հետ:
Ջենյա Մնացականյան (74 տարեկան, կենսաթոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով:
Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով: