ԱՄՆ Կոնգրեսին կոչ են արել Հայաստանին 40 միլիոն դոլար տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի հայկական ասամբլեան դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով Հայաստանին 40 միլիոն դոլարի չափով տնտեսական աջակցություն տրամադրել:

Նամակում ասվում է, թե ինչի համար են անհրաժեշտ միջոցները. 20 մլն դոլար՝ կոնգրեսականներ Ռոյս-Էնգելի՝ Լեռնային Ղարաբաղում նախաձեռնություն իրականացնելու (նրանք նախաձեռնում են հատուկ ազդանշանային տեխնիկա տեղադրել շփման գծում), 11 մլն դոլար՝ ռազմական օգնության, 8 մլն դոլար Լեռնային Ղարաբաղի օգնության և 1 մլն դոլար՝ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի համար:

Ամերիկայի հայկական ասամբլեան  կոչ է արել նաև դադարեցնել Ադրբեջանին ֆինանսական աջակցությունը՝ հիշեցնելով 2016թ. ապրիլին Բաքվի ռազմական գործողությունների մասին:




Լրահոս