Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Բանն այն է, որ մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում:
«Ժողովուրդ» օրաթերթին այս գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել:
Իրենքը՝ Սամվել Բաբայանը եւ իր մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, որեւէ մեկի դեմ ցուցմունք չեն տվել, իսկ նրանց դեմ ցուցմունք տվող անձը այլ մարդ է, որի անունը ԱԱԾ-ն դեռեւս գաղտնի է պահում:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: