Ինչու է ՄԻՊ-ը տարեկան զեկույցում մարդու իրավունքների խախտման մասին զգույշ խոսել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ ՄԻՊ-ը հրապարակեց 2016թ. Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը՝ ուղարկելով այն խորհրդարան: Ընտրական թոհուբոհի մեջ մոռացվեց օմբուդսմենի զեկույցը: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրելով Արման Թաթոյանի կազմած փաստաթուղթը՝ նկատեց, որ այն ավելի շատ հիշեցնում է հայաստանյան եւ միջազգային օրենքների ծավալուն վերլուծություն, եւ այնտեղ մարդու իրավունքների խախտումների մասին ընդամենը զգույշ ակնարկներ են:

Ամենախիստ գնահատականը տրված է 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, այն էլ՝ սա պարզապես ՄԻՊ նախորդ զեկույցներից մեջբերումներ անելու հետեւանքով: «Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մարտի 1-ի զոհերի գործերով ընթացող նախաքննության շուրջ 8 տարվա տեւողությունը որեւէ օբյեկտիվ պատճառով կամ այլ հանգամանքներով չի հիմնավորվել ՀՔԾ կողմից: Այսպիսով՝ վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ ՀՔԾ-ն նաեւ 2016 թվականին էական քայլեր չի ձեռնարկել 2008 թվականի մարտի 1-ի տասը մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ»,- ասված է ՄԻՊ զեկույցում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս