Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 22:00-ից մինչեւ լուսաբաց ամբողջությամբ փակ կլինի Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը:
Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
ապրիլի 6-ի երեկոյան 22:00-ից մինչեւ ապրիլի 7-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածն ամբողջությամբ փակ է լինելու տրանսպորտային երթեւեկի համար: Ըստ այդմ առաջարկվում է վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»: