Սերժ Սարգսյանը որոշումը միանձնյա կայացրել է. առանցքային պաշտոններ զբաղեցնողները հայտնի են. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշել է՝ ովքեր են զբաղեցնելու Ազգային ժողովի առանցքային պաշտոնները։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը:

Նրա նշանակումը կապված է Կարապետյանների ընտանիքի՝ մասնավորապես Սամվել Կարապետյանի կողմից վարչապետ Կարեն Կարապետյանին ցուցաբերված աջակցության հետ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ըստ ամենայնի, կդառնա ՀՀԿ խմբակցության ղեկավար, Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխնախագահ, Սամվել Ֆարմանյանը կգլխավորի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս