Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել է Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Դարաա շրջանում «Հեզբոլլահ» խմբավորման դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածների մասին:
Ավիահարվածի հստակ ժամանակահատվածը չի նշվում: Իսրայելը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել այդ տեղեկությունը:
Ենթադրվում է, որ Իսրայելն ավիահարված է հասցրել ԱՄՆ-ից առաջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սիրիական ընդդիմությունը հայտարարել է իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից հասցված նոր հարվածների մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն թևավոր հրթիռներով հարված է հասցրել Սիրիայի տարածքին: