Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց ոսկե մեդալ: 20-ամյա մարզիկը ցույց է տվել երկամարտի 414 կգ արդյունք: Մարտիրոսյանը պոկել է 184 կգ, հրել՝ 230 կգ:
Սիմոն Մարտիրոսյանը երկու վարժություններում էլ առաջինն է: