«Ժամանակ» թերթը գրում է. ««Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հեռանում է քաղաքականությունից: Ամենայն հավանականությամբ՝ Օսկանյանը կսկսի դասավանդել ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, որի հետ նա ունի սերտ հարաբերություններ։ Հենց Օսկանյանն է սկիզբ դրել այս համալսարանի և ՀՀ ԱԳՆ-ի միջև սերտ համագործակցության սկիզբը՝ Տավիտյան հիմնադրամի ակտիվ մասնակցությամբ։
Ակտիվ քաղաքականությունից, ՕՐՕ դաշինքից և «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից ու Հայաստանից հեռանում է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա առայժմ կզբաղվի իր առողջական վիճակի կայունացմամբ, որից հետո կարող է վերսկսել համագործակցել իր կողմից ստեղծված Ամերիկայի փաստաբանների միության հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: