ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դաշնային օրենք է ստորագրել, որով նախատեսվում է 1944թ. Ղրիմից արտաքսված ազգերի, այդ թվում հայերի համար արտոնությունների մասին հրամանագիրը, փոխանցում է Rusarminfo-ն:
Համապատասխան փաստաթուղթը, որն ընդունվել է ապրիլի 5-ին ՌԴ Պետդումայի կողմից և հավանության արժանացել 2017թ. ապրիլի 12-ին, հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Նոր օրենքի համաձայն՝ Ղրիմից արտաքսված քաղաքացիները կարող են շրջանցել ժամանակավոր կացության թույլտվության միջոցով բնակության ստացման մասին կանոնները: