Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Մազարի-Շարիֆ քաղաքում գտնվող ռազմաբազայում «Թալիբան» շարժման մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում 140 մարդ է զոհվել: