Լևոն Արոնյանը հաղթեց GRENKE Chess Classic միջազգային մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը GRENKE Chess Classic-ի եզրափակիչ` 7-րդ տուրում սեւերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ:

Վաստակած 5.5 միավորով հայ գրոսմեյստերը վստահ զբաղեցրեց առաջին հորիզոնականը` մոտակա հետապնդողների նկատմամբ 1.5 միավորի առավելությունով:

Յոթերորդ տուրի արդյունքները. Կարուանա-Արոնյան, Կարլսեն-Վաշյե-Լագրավ, Հոու Յիֆան-Նայդիչ, Մայեր-Բլյուբաում` ոչ-ոքի:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. 1. Արոնյան` 5.5 միավոր, 2-3. Կարուանա, Կարլսեն` 4-ական, 4-6. Հոու Յիֆան, Վաշյե-Լագրավ, Նայդիչ` 3.5-ական, 7-8. Մայեր, Բլյուբաում` 2-ական միավոր:

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս