Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային գազանություններից մեկի ժամանակ տուժածներին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ արված ուղերձում:
«Սկսելով 1915 թվականից, Օսմանյան Կայսրության վերջին տարիներին, 1,5 մլն հայեր տեղահանվել են, սպանվել կամ ուղարկվել մահվան»,-հայտարարել է նա: