Գագիկ Խաչատրյանը կվերադառնա գործադիր բարձր պաշտոնի՞. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս հայտնի է դարձել, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom-ը եւ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների մաս կազմող «Ֆորա-Բանկը» գործակցության համաձայնագիր են ստորագրել, որը թույլ կտա Ucom-ին ընդլայնվել Ռուսաստանի տարածքում։

Մեզ հայտնի է դարձել, որ այս գործարքի շնորհիվ Գագիկ Խաչատրյանը, հնարավոր է, կրկին վերադառնա գործադիր՝ բարձր պաշտոնի։ Այսպիսի հեռանկարի համար խիստ նպաստավոր դերակատարում կարող է ունենալ Սամվել Կարապետյանը, որը սերտ եւ ուղիղ առնչություն ունի վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումների եւ մտադրությունների հետ»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս