Բաքվի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը հաջող է զարգանում: Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի հայտնել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից ռազմատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումը:
«Մենք մշտական կոնտակտի մեջ ենք գտնվում մեր ռուս գործընկերների հետ: Մասնավորապես, լավ և հաջող է զարգանում ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասել է Վելիևը:
Նշենք, որ նոր խմբաքանակը մատակարարվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: