ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ տեղափոխվելը նաև բանակ զորակոչվելու նման է. հրաժարվելու պատճառաբանություն չունես. Արտակ Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը շարունակելու է իր աշխատանքը գործադիրում՝  ՀՀ պաշտպանության նախարարությունում: Այսօր ArmLur.am-ը Դավթյանից հետաքրքրվեց՝  դժվա՞ր չի լինի իր համար նման անցումը:

«Աշխատել եմ գործադիրում, այնպես չէ, որ գործադիրի աշխատանքն անծանոթ է: Երբ որ անցնում ես բանակ, պետք է հասկանաս՝  ինչ  է ցանկանում հենց սահմանում կանգնած զինվորը: Եթե զինվորի հոգեբանությունը եղել է նաև քոնը, ապա ինչպիսին կլինի անցումը, քո գործողությունները, երևի այդ կապի մեջ պետք է լինեն», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս