Գրիգորի Լեպսը հայտնվել է Ուկրաինայի իշխանությունների «սև ցուցակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Գրիգորի Լեպսը ներառվել է Ուկրաինայի իշխանությունների «սև ցուցակում»:

Լեպսը «սև ցուցակում» է ներառվել Ուկրաինայի պետական սահմանի ապօրինի հատման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ղրիմը շրջափակելու քաղաքականությանն աջակցելու մեղադրանքներով: Նշվում է, որ  Լեպսը մի քանի անգամ ելույթ է ունեցել Ղրիմում՝ այդ թվում նաև 2016թ. օգոստոսին:

Մինչդեռ Ուկրաինայի իշխանությունները համարում են, որ առանց Կիևից համապատասխան թույլտվություն ստանալու՝ թերակղզի այցելելը պետական սահմանի ապօրինի հատում է համարվում:




Լրահոս