ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից` լրագրողի տանը խուզարկություններ անցկացնելու տեղեկության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիվիլնեթ»կայքի լրագրող Արփի Մախսուդյանը տեղեկություն է տարածել, որ մայիսի 11-ի առավոտյան Ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել բնակարանում՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով:

Ըստ Արփի Մախսուդյանի՝ խուզարկության ընթացքում իրեն չի ներկայացվել բնակարանում խուզարկություն կատարելու՝ օրենքով նախատեսված որոշումը:

Նշված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանումներ են պահանջվել ՀՀ ոստիկանությունից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս