ՖՈՏՈ. Ջրամատակարարումը Վայքում դարձավ կանոնավոր ու հուսալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում հայտարարվել էր 24-ժամյա ջրամատակարարման դադար: Պատճառը` Վայք քաղաքը սնող 500մմ տրամագծով ջրատարի վրա` Ջերմուկի խճուղու 2-րդ նրբանցքից մինչև «Կամուրջ» թաղամաս հատվածում ստեղծված բարդ կացությունն էր:

Իրականացված աշխատանքների ընթացքում ոչ միայն վերացվել են ջրատարի վրա առկա վթարները, այլեւ հայտնաբերվել և խցափակվել են մի շարք ապօրինի միացումներ, որի արդյունքում տնտեսվել է վայրկյանում մոտ 12 լիտր ջրաքանակ: Նաեւ կառուցվել է նոր ջրթող խողովակ եւ տեղադրվել 150 մմ տրամագծով փական:

Ընդ որում, ցանկանալով նվազագույնի հասցնել ապառողներին պատճառվող անհարմարությունը, «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Վայք» տեղամասի մասնագետներն աշխատել են նաեւ մթության մեջ:

Մի քանի ժամ կրած կենցաղային անհարմարություններ, և Վայքի բնակիչները ստացան ոչ միայն 24-ժամյա, այլ նաև կանոնավոր ու հուսալի ջրամատակարարում:

Վեոլիա Ջուր ՓԲԸ,

Հանրային կապերի ծառայություն




Լրահոս