Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի ծխախոտի շուկայում որոշ սիգարետներ թանկացել են: «Ժողովուրդ»-ը շրջայց կատարեց երեւանյան խանութներում, սուպերմարկետներում եւ պարզեց, որ որոշ սիգարետներ թանկացել են 50 դրամի չափով: Հիմնականում թանկացել է այն սիգարետը, որը մեծ պահանջարկ ունի:
Օրինակ՝ տեղական «Գրանտ Տոբակո» ընկերության կողմից արտադրված «Արարատ» տեսակի սիգարետը թանկացել է 50 դրամով: Նույնքան թանկացել է նաեւ «Ֆիլիպ Մորիս» ընկերության կողմից ներմուծվող «Մարլբորո» սիգարետը: Ծխախոտի թանկացում արձանագրվել է նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով. օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 2 տոկոս: