Հայաստանի անհաղորդ դիվանագիտությունը. ի՞նչ է արվում մեկուսացման վտանգը չեզոքացնելու ուղղությամբ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները երեկ Բաթումիում ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել՝ միաժամանակ պայմանավորվելով ամռանն անցկացնել համատեղ զորավարժություններ, իսկ արդեն աշնանը հանդիպում կազմակերպել երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների միջեւ:

Փաստորեն պետք է արձանագրենք, որ տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացումը շարունակվում է. ավելի վաղ Հայաստանը սկսեց մեկուսանալ տնտեսական ծրագրերից. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շրջանցում է Հայաստանը, շուտով շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որի կառուցումը տեւեց տասը տարի, եւ հիմա սա եւս կշրջանցի Հայաստանը:

Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները որեւէ լուրջ քայլեր չեն անում մեկուսացման վտանգները չեզոքացնելու կամ գոնե բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Եթե նկատի ունենանք իշխանությունների վարած ապաշնորհ արտաքին քաղաքականությունը, ապա տեղի ունեցածը նույնիսկ բնական կարելի է համարել. ի վերջո, Սերժ Սարգսյանը ձախողվել է արտաքին քաղաքականության նախաձեռնություններում, ձախողվել ԱԳ իր նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, դե, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում է դիվանագիտությունից բացարձակապես հեռու անձնավորություն՝ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որը բացարձակ անհաղորդ է ստեղծված վիճակին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս