Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով հետախուզվողը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստության գործով օժանդակող և հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է:

Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Եվս մեկ անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննական մարմինը հանձնարարություն էր տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ և այսօր արդեն տեղեկացանք, որ նա հայտնաբերվել է:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ հետախուզվողը քրեական միջավայրում հայտնի ոմն Զորիկ է,ով սերտ առնչություն ունի «օրենքով գող» Արտյոմ Կանեւսկոյի հետ։




Լրահոս