ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կայցելի Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Նա ներկա կգտնվի հաշմանդամություն ունեցող երեխաների կողմից օրվա առիթով պատրաստած միջոցառմանը , շրջայց կկատարի մանկատան տարածքում, այնուհետև լրագրողների հետ ճեպազրույց կունենա, կներկայացնի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Օր՝ Հունիսի 1
Ժամ՝ 11:00
Վայր՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն
Հասցե՝ Արարատի մարզ, Նոր Խարբերդ գյուղ Բաղրամյան փող., 58 շենք (Մասիսի տարածաշրջան)/
***
Հունիսի 1-ին, Մամուլի ազգային ակումբում (Արշակունյաց 2, 10-րդ հարկ) նախատեսված ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի մամուլի ասուլիսը տեղի կունենա ոչ թե ժամը 11.00-ին, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ 10.00-ին
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ
Հունիսի 1-ին, ժամը 15։00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն՝ ք. Արմավիր, Հանրապետության 41/, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ տեղի կունենա Նարինե Դանիելյանի սպանության գործով դատական նիստը։ Երևանի 38-ամյա բնակիչ Նարինե Դանիելյանն ամուսնացել է 14 տարեկանում: Ամուսնական համատեղ կյանքի 25 տարիների ընթացքում ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը, անընդհատ հալածել է կնոջը:
Երկու «անհաջող» փորձերից հետո ամուսինը 2016 թվականի սեպտեմբերի 19-ին սպանել է կնոջը՝ մարմինը նետելով ջուրը: Վերջին վեճից հետո Նարինեն հստակ որոշել էր հեռանալ բռնարար ամուսնուց:
Նարինե Դանիելյանի ամուսնուն՝ Արթուր Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետով՝ սպանություն։
***
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ՝ հունիսի մեկին, ժամը 12 անց 30-ին ՀՀ փաստաբանների պալատում ամփոփվելու են հայտարարված լուսանկարների, Էսսեների և ֆիլմի սցենարի մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցել են Հանրապետության բոլոր մարզերից 7-ից 17 տարեկան երեխաներ ու պատանիներ:
***
Հունիսի 1–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի մի շարք նախագծերի շնորհանդեսը` նվիրված Ադրբեջանում հայատյացության քաղաքականության լուսաբանմանը:
Միջոցառման շրջանակում կներկայացվի «Azerbaijan: childhood in hate» անգլալեզու ամսագիրը, որում զետեղված են Azerichild.info նախագծի նյութերը: Դրանք արտացոլում են ադրբեջանցի երիտասարդ սերնդի հայատյացություն սերմանող դաստիարակության քաղաքականությունը: Ամսագրում ներառված են հեքիաթների, մանկական բանաստեղծությունների, խաղերի և մանկական արվեստի այլ դրսևորումների նմուշներ, որոնցում չար և բացասական հերոսների դերում հանդես են գալիս հայերը:
Բացի այդ, կկայանա «Caviar Diplomacy» ամսագրի և համանուն թեմատիկ կայքի շնորհանդեսը, որը նվիրված է արտերկրում Ադրբեջանի վարած «Ձկնկիթային դիվանագիտության» քաղաքականությանը: Տեղի կունանա նաև կայքի շնորհադես, որը նվիրված է խորհրդային պետական գործիչ, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, Ղազախստանի Համասովետական կոմունիստական կուսակցության Կենտկոմիտեի առաջին քարտուղար Լևոն Միրզոյանի կենսագործունեությանը, ում ներդրումը բավական մեծ է եղել երկու խորհրդային պետությունների կայացման գործում, որից այսօր Ադրբեջանում և Ղազախստանում փորձում են հրաժարվել:
Ասուլիսի բանախոսներն են.
– սոցիոլոգ, «Քսենոֆոբիայի կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանը
– քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովան
***
Հունիսի 1-ին, ժամը 11.00-ին, Մամուլի ազգային ակումբում (Արշակունյաց 2, 10-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի մամուլի ասուլիսը՝ նվիրված հայ-ֆրանսիական հարաբերություններին: