Վերջին շրջանում երգչուհի Ալլա Լևոնյանն այնքան էլ ակտիվ գործունեություն չի ծավալում, նոր տեսահոլովակով կամ համերգներով հանդես չի գալիս: Երգչուհին կարծում է, որ իր լռությունը հարաբերական է, քանի որ երաժշտական գործունեությամբ զբաղվելը միայն տեսահոլովակ նկարահանելը չէ:
ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին խոսեց իր աշխատանքի և սպասվող ստեղծագործական նորությունների մասին:
Նա համաձայն է, որ մեր իրականության մեջ շատ բան է փոխվել և համացանցն այժմ առաջնային տեղ է գրավում, սակայն այս ամենի հետ մեկտեղ նա կարծում է, որ պետք է այսօրվա կյանքի հետ համաքայլ լինել:
«Երգիչը նախ պետք է արտիսիտիկ լինի: Կան երգիչ-երգչուհիներ, ովքեր ունեն հիանալի ոկալային տվյալներ, սակայն արտիստիկ չեն»,-ասաց նա:
Չնայած նրա համար դժվար է համատեղել ընտանիքն ու կարիերան, բայց ինքն իրեն երջանիկ կին է համարում:
Ինչ ապագա է կանխատեսում իր երեխաների համար և կյանքում ամենաշատը ինչի համար է շնորհակալ, անկեղծանում է Ալլա Լևոնյանը:
Մանրամասները՝ ArmLur.m-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան