Վաճառվում է Ազգային ժողովի ավտոմեքենաներից. ո՞վ կդառնա դրա տերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել ՀՀ ազգային ժողովին պատկանող «Նիսսան Պատրոլ» ավտոմեքենան:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ին պատկանող վաճառքի հանված ավտոմեքենան 2007 թվականի արտադրության է: Ի դեպ, տեղեկացնենք, որ հունիսի 1-ի դրությամբ ավտոմեքենայի արժեքը գնահատվել է 2.8 մլն դրամ:

Իսկ ավտոմեքենայի աճուրդը կկայանա հունիսի 28-ին: Եթե նշված օրը աճուրդը չկայանա, ապա այն տեղի կունենա հուլիսի 13-ին, ինչի արդյունքում ավտոմեքենայի գինն էլ կէժանանա եւ կդառնա 2 մլն 240 հազար դրամ: Քանի որ աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:




Լրահոս