Նախարարն այցելել է «Ուռուցքաբանության ազգային կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում նախարար Լևոն Ալթունյանին դիմավորել են բարի լուրով։ Այցից բացառապես րոպեներ առաջ կենտրոնը համալրվել է թվային ուլտրաձայնային հերթական համակարգով։ Նախարարին ներկայացվել են նաև հեռահար ճառագայթման, մամոգրաֆիական և վերջին շրջանում ձեռք բերված նորագույն մի շաք այլ սարքավորումներ։ Լևոն Ալթունյանը ծանոթացել է իրականացված և շարունակվող վերանորոգումներին, եղել նոր սարքավորումներով հագեցած վիրահատարաններում, բաժանմունքներում և ընդունարանում։

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ներկայացրել է իրականացվողաշխատանքները։ 2016թ. այստեղ բուժում է ստացել 11.451 հիվանդ։ Ձեռք բերված ժամանակակից սարքավորումների և առաջատար կլինիկաներում բժիշկների վերապատրաստումների շնորհիվ զգալի բարձրացել է բուժման արդյունավետությունը։

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է չարորակ նորագոյացություններով հիվանդացության աճ։ Անցած տարի մեր երկրում արձանագրվել է շուրջ 8500 նոր դեպք։ Տարածվածությամբ առաջին տեղում մնում է թոքի քաղցկեղը։ Մեզանում դեռևս մտահոգիչ խնդիր է ուշ դիմելիությունը։40-45% դեպքերում հիվանդությունը հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում, երբ բուժման բարձր արդյունավետություն ակնկալելը դժվար է։

Հանգամանալից ներկայացվել են կենտրոնում իրականացվողբուժական և ախտորոշիչ ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ֆինանսական միջոցների տնօրինման մեխանիզմները, որոնց շնորհիվ բարձրացել է բժիշկների աշխատավարձը։

«Տպավորված եմ իրականացված փոփոխություններով և առաջընթացով։ Ուռուցքաբանությունն, անկասկած, մեր երկրի համար չափազանց կարևոր ոլորտ է, և այն զարգացնելուխնդիր է դրված»,-նշել է նախարար Ալթունյանը։ Անդրադառնալով կենտոնի մասնավորեցման հարցին` նա նշել է, որ դրանով պետությունը չի հրաժարվում իր մոտեցումներից։

«Դա մասնավոր ներդրումներ ներգրավելով վիճակը բարելավելու հնարավորություն է»,-ասել է նախարարը` հավաստիացնելով, որ մասնավորեցումով կենտրոնի ուղղվածությունը չի փոխվելու։

Լևոն Ալթունյանը նշել է, որ պատշաճ բժշկական օգնություն ապահովելու համար օնկոլոգիական յուրաքանչյուր հիվանդի հաշվով պետության կողմից հատկացվող գումարը պետք է ավելացվի։ Պետական բյուջեի միջոցներն այսօր այդ հնարավորությունը չեն ընձեռում, այդ իսկ պատճառով նախարարությունը գումարներ տնտեսելու գործողություններ է կատարում դրանք հեմոդիալիզի և ուռուցքաբանության ծառայություններին ուղղելու համար։

«Կարծում եմ, որ խիստ կարգավորելով կենտրոնի ուղղվածությունը, մասնավոր ներդրումներով հնարավոր կլինի զարգացնել ուռուցքաբանության բոլոր ուղղությունները»,-ասել է նախարարը` նշելով, որ հարմարավետ պայմաններումուռուցքաբանական բարձրակարգ ծառայությունների ապահովումը կարող է խթանել բժշկական տուրիզմի զարգացմանը։

Ուռուցքաբանները բարձրացրել են տարբեր կլինիկաներում քաղցկեղով հիվանդներին վիրահատելու խնդիրը` հիմնավորելով, որ չարորակ նորագոյացությունները հնարավոր է արդյունավետ բուժել համալիր մոտեցման դեպքում` համակցելով վիրահատական, ճառագայթային, քիմիաթերապևտիկ ևախտորոշիչ ու բուժական այլ մեթոդներ։ Նախարարն առաջարկել է այդ առթիվ առավել հանգամանալից քննարկում կազմակերպել։

Հանդիպման ընթացքում ուռուցքաբանները ողջունել են ծխախոտի դեմ պայքարին նոր թափ հաղորդելու նախարարության նախաձեռնությունը և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել։




Լրահոս