Այդ ընկերությունները չեն կարողանում ապահովել ներդրումներ. Արման Սահակյանը՝ մասնավորեցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնավորեցվող ընկերությունները վատ կառավարման հետևանքով են ոչ շահութաբեր աշխատել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նրա խոսքով, պարտադիր պետք է լինեին գործարար ծրագրեր, որոնց առկայությունը ժամանակին չի ապահովվել: «Մենք չենք ասում, որ այդ ընկերությունները չեն աշխատել, ընդամենն այստեղ խնդիրը հետևյալն է՝ այդ ընկերությունները չեն կարողանում ապահովել ներդրումներ, նորագույն տեխնիկա, չեն կարողանում ավելի բարձր վարձատրել իրենց աշխատակիցներին, քան մասնավոր հատվածը: Ընդհանրապես, ես նորից կրկնում եմ, մասնավորն ավելի լավ կառավարիչ է, քան պետությունը»:

Սահակյանի կարծիքով` 1990-2000 թթ-ին մասնավերցված ընկերությունների պայմանագրերն իրավական առումով թույլ են, այս տարիների ընթացքում իրենք բանակցել են մասնավոր հատվածի հետ և փոփոխել պայմանագրերը. «Դրա վառ օրինակը «Դվին» հյուրանոցային համալիրն է, որը մասնավորցվել է 2000-ականներին, հիմա տեսնում ենք, թե ինչ ահռելի շինարարություն է իրականացվում: 13 մլն դոլար ներդրումներն ավարտվել են, նոր ծրագիր է ընդունել կառավարությունը, այդ 13 մլն դոլարի հետ ընդհանուր լինելու են 100 մլն դոլարի ներդրումներ»:




Լրահոս