ԿԽՄԿ-ն Ադրբեջանում հայտնված քաղաքացու հարցով երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կոմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանի հարցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կամիր խաչի միջազգային կոմիտեն իրականացնում է կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսություն ներգրավված կողմերի հետ՝ այցելելու ձերբակալված անձին: Հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց այցելություններն իրականացվում են ԿԽՄԿ մանդատով՝ համաձայն միջազգային մարդասիրական օրենքի»,- ասաց Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը պարզել էր, որ Զավեն Կարապետյանը հաշվառված է Վանաձորի տարեցների տանը, իսկ նախկինում էլ եղել է մանկատան սան:




Լրահոս