Նախանշվում է հայ-չինական համագործակցություն սեյսմիկ-պաշտպանության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և Չինաստանի սեյսմիկ վարչակազմի փոխտնօրեն Ջաո Հեպինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց հմագործակցությունը երկու պետությունների միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում:

Կողմերը քննարկեցին Հայաստանին և Չինաստանին բնորոշ մեկ ընդհանուր աղետի՝ երկրաշարժին բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացման համատեղ հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց նախկինում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակում կազմել սեյսմիկ ոլորտում համագործակցության ընդհանուր ծրագիր, որը ներառելու է երկրաշարժերի կանխատեսման և սեյսմիկ մոնիթորինգի կազմակերպման ոլորտներում չինական փորձի ուսումնասիրություն, Սեյսմիկ պաշտպանության ծառայության  Ազգային դիտացանցի արդիականացում և տեխնիկական օժանդակություն, շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում: Ինչպես նաև՝ նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց կիրառել Չինաստանի փորձը արբանյակների օգնությամբ  գեոդեզիական ուսումնասիրություններ իրականացբնելու համար:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ՃԿԱԿ-ի և 911 ծառայության գործունեությանն ու տեխնիկական հագեցվածությունը:

Հայաստան այցի շրջանակներում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկական դիտարան՝ վերջինիս տեխնիկական հնարավորություններին և գործունեությանը ծանոթանալու նպատակով:




Լրահոս