ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այդ հեռուստահաղորդումից հետո բազմաթիվ շահարկումներ եղան. համատեքստից դուրս է բերվում մեկ նախադասություն, եւ այն դառնում է քննադատության թիրախ»:Տիգրան ՍարգսյանՏիգրան Սարգսյանն իրավացի է: Պետք չէ  համատեքստից որեւէ նախադասություն դուրս բերել եւ քննադատել: Պարզապես պետք է այդ  հարցազրույցն ամբողջությամբ  ընկալել  իբրեւ  անկարողության մասին  պաշտոնական իրազեկում: Ընդ որում վարչապետի մտքերը հենց այդպես  ընկալեց այդ հարցազրույցին մասնակից լրագրողներից մեկը, ով տարակուսած նկատեց, թե` ըստ վարչապետի ստացվում է` լավ է, որ մարդիկ չեն կարողանում  լույսի, գազի եւ օրվա հացի համար վճարել: Իսկ ընդհանրապես այդ հարցազրույցում վարչապետի ամենախելացի առաջարկը  միտք արտահանելու ծրագիրն էր, որի կապակցությամբ առաջարկում ենք արտահանել Տ. Սարգսյանին` իր մտքերով հանդերձ:




Լրահոս