Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի ետնամասից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված ծխախոտի 2 տուփ, որոնց մեջ առկա էին 75 դեղապատիճ, 3,7 գրամ քաշով կանաչավուն զանգված, 3-ական 3մլգ. և 1մլգ. տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման ներարկչի 16 ասեղ և «B-8» գրառմամբ 4 դեղահաբ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: