Արտակարգ դեպք Երևանում. ЦБ-ի 50-ամյա աշխատակցուհու հեշտոցում հայտնաբերվել է սև գույնի կասկածելի հեղուկ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Դատապարտկակլների հիվանդանոցի 50-ամյա աշխատակցուհուն խուզարկության են ենթարկել և նրա հեշտոցի մեջ հայտնաբերել են ներարկիչ, որի մեջ եղել է սև գույնի կասկածելի հեղուկ։

Ներարկիչում եղել է 23 մլ ծավալով յուրահատուկ սուր հոտով, գորշ գույնի 23.75 գրամ, տնայնագործական եղանակով պատրաստված ացետիլացված «Ափիոն» տեսակի թմրամիջոց։ Աշխատակցուհին քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս