«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ 50-ամյա աշխատակցուհու «արկածների» մանրամասները. ո՞ւմ համար էր իրեն վտանգի տակ դրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 20-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկի զննումների համար նախատեսված սենյակում նույն հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ենթասպայի անձնական խուզարկության ժամանակ նրա սեռական օրգանում հայտնաբերվել է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ներարկիչ՝ լցված սեւ գույն ունեցող խիստ կասկածելի հեղուկով:

Նյութագիտական /թմրամիջոցների քրեագիտական/ փորձաքննության թիվ 50171705 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված ներարկիչում առկա թանձր հեղուկը հանդիսանում է 23.75 գրամ վերջնական քաշով, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ 2017 թվականի հուլիսի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում։

Նույն օրն աշխատակցուհին ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։




Լրահոս