Կապանի մշակույթի տան տնօրենն աշխատակիցներից գումարնե՞ր է պահել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ամռանը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի մշակույթի տունը քաղաքի երեխաների համար ամառային ճամբար է կազմակերպել: Ֆինանսավորողները երկուսն են՝ քաղաքապետարանն ու Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Ճամբարային հանգիստը երկու փուլով է կազմակերպվելու: Առաջին փուլը եղել է հունիսի 26-ից հուլիսի 7-ը:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ առաջին փուլին մասնակցել է առավելագույնը 160 երեխա, սակայն ով եկել եւ ցանկություն է հայտնել մասնակցել ճամբարին, ասել են, որ այլեւս տեղ չկա: Երեխաների գրանցման փաստաթղթեում մինչդեռ նշվել է, որ ճամբարի առաջին փուլին մասնակցել է 200 երեխա:

Երկրորդ փուլը եղել է հուլիսի 10-ից հուլիսի 21-ը, սակայն տնօրենն աշխատակիցներին ասել է, որ վարձատրելու է ընդամենը մի փուլի համար: Երկրորդ փուլում ավելի քիչ են եղել երեխաները՝ 140 հոգի, բայց նույն աղբյուրի պնդմամբ՝ փաստաթղթերով կրկին 200 երեխա է ներառված եղել:

Մշակույթի տունը աշխատավարձերը փոխանցել է աշխատակիցների հաշիվներին, իսկ տնօրեն Աշոտ Գրիգորյանն ասել է, որ բոլորը 20 հազարական դրամներ պետք է տան կոլեկտիվի համար խնջույք կազմակերպելու համար: Մշակույթի տան աշխատողները դժգոհել են, որ իրենք խնջույքի փոխարեն իրենց աշխատավարձերն են ուզում ստանալ: Բացի այս, նաեւ չճշտված տեղեկություններ կան, որ երեխաների իրական թիվը պակաս լինելու պայմաներում տնօրենն աշխատակիցներից գումարային պահումներ է կատարել:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս